Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչություններից մոտ 40 մարդ են տուժել

Իրաքի մայրաքաղաքում ահաբեկչություններից մոտ 40 մարդ են տուժել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում մայիսի 29-ի կեսգիշերին ուժգին պայթյուններ են որոտացել:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, երկրի Ներքին գործերի նախարարության տեղեկություններով, պայթյուններից մեկը որոտացել է «Շերատոն», մյուսը «Պաղեստին» հյուրանոցների մերձակայքում: Նախնական տեղեկություններով զոհվել են 10, վիրավորվել` ավելի քան 28 մարդ:

Իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք նոր տարածք են ազատագրել Անբարի մարզում: Ռազմական գործողությունների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց 13 մեքենաները, թաքստոցները, վնասազերծվել են ավելի քան 150 պայթուցիկ սարքավորումներ:

Միջազգային դաշինքն ԱՄՆ-ի գլխավորությամբ շարունակում է Իրաքում և Սիրիայում պայքարել «Իսլամական պետության» դեմ: Նախօրեին միջազգային դաշինքի օդանավերը 26 օդային հարված էին հասցրել ԻՊ-ի դիրքերին, մասնավորապես Մոսուլ, Ֆալուջա և Ռամադի քաղաքների ուղղությամբ:

Իրաքը մայիսի 26-ին պաշտոնապես հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսում «Իսլամական պետությունից» Անբարի նահանգն ազատագրելու համար:

Ավելի վաղ` մայիսի 17-ին, «Իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Իրաքի Ռամադի քաղաքը: Քաղաքն ահաբեկիչների ձեռքում հայտնվել է այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հեռացել են բնակելի տարածքներից: Բռնությունների զոհ է դարձել 503 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: Տեղեկություններ կան, որ քաղաքից վերջին օրերին հեռացել են մոտ ութ հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am