Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Եվգենի Կիսինը «Քարնեգի Հոլ»-ի բեմից հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Եվգենի Կիսինը «Քարնեգի Հոլ»-ի բեմից հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի 
հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կիսինի՝ «Կարնեգի Հոլում» տեղի ունեցած համերգը նվիրված էր Հայոց -ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  New Your Times պարբերականը, նյույորքյան հեղինակավոր բեմերից մեկում մեծ պահանջարկ վայելող դաշնակահարին ձայնակցում էր «Հովեր»  պետական կամերային երգչախումբը:

Ելույթ ունենալով համերգի առաջին մասում՝ Սոնա Հովհաննիսյանի երգչախումբը կատարեց հայկական ազգային երգեր, հոգևոր երաժշտություն, ինչպես նաև աշխարհում առաջին անգամ հնչեցրեց լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված  «Սաղմոս 3» գործը:

Համերգի երկրորդ հատվածում դաշնակահարը կատարեց Շոպենի ստեղծագործություններից՝ ներառյալ Ֆանտազիա Ֆա մինոր և Սկերցո No. 2:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am