Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵՄ անդամ երկրները պետք է բարձրացնեն Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը. եվրահանձնակատար

ԵՄ անդամ երկրները պետք է բարձրացնեն  Ադրբեջանում մարդու իրավունքների 
հարցը. եվրահանձնակատար

 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը մայիսի 28-ին Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է, որ Եմ անդամ երկրները պետք է բարձրացնեն Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ասել է. «Մեր ճնշումը Ադրբեջանի վրա այնքան էլ մեծ չէ: Բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք Ադրբեջանի վրա ազդեցությունից»:

Հանը խոստովանել է, որ ԵՄ ներկայացուցիչները նախագահ Ալիեւի եւ այլ պաշտոնական անձանց առաջ բարձրացնում  են այդ հարցերը, սակայն կողմերը տարաձայնություններ ունեն իրենց կարծիքներում:

Բայց պետք է ասեմ, որ ԵՄ որոշ պետությունների ներկայացուցիչներ` բարձր մակարդակի քաղաքական գործիչներ երկկողմանի հանդիպումներում երբեք չեն բարձրացրել այդ հարցերը: Այդ հարցին ավելի շատ հետեւում է Եվրոպական միությունը: Ես անդամ-պետություններին, մասնավորապես նրանց,  ովքեր երբեք դա չեն արել, կոչ եմ անում բարձրացնել այդ հարցերը` օգտագործելով իրենց քաղաքական հեղինակությունը», -հավելե է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am