Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Գլենդելի հայ բնակիչը դուրս է եկել 55-օրյա հացադուլից

Գլենդելի հայ բնակիչը դուրս է եկել 55-օրյա հացադուլից

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդելի բնակիչ Աղասի Վարդանյանի կողմից Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ նախաձեռնած 55-օրյա հացադուլն ավարտվել է: Գլենդելի հայ բնակչի այս նախաձեռնությունն ուղղված էր համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության փաստի վրա ուղղելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Los Angeles Daily News-ը:

Բըրբանկի Սուրբ Ղևոնդաց հայկական եկեղեցու դիմաց գտնվող ապակեպատ կառույցից Վարդանյանի իջնելուց հետո հավաքվածներն աղավնիներ են բաց թողել: Ինքը` 55-ամյա Աղասին, նշել է, որ հոգեպես բավարարված է իր նախաձեռնած ակցիայից: Միաժամանակ, նա իր երախտիքի խոսքն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն այս օրերին:

«Ես հավատում եմ, որ անհնարին է հասնել որևէ բանի առանց պայքարի: Ես այս քայլին գնացի, որպեսզի ոչ ոք չմոռանա այն ցեղասպանությունը, որն իրականացրին իմ ժողովրդի դեմ»,- ասել է Վարդանյանը` նշելով, որ հացադուլին պատրաստվել է մեկ տարի: Նմանօրինակ գործողության գլենդելահայը դիմել էր նաև շուրջ տասը տարի առաջ Ռուսաստանում, սակայն այդ ժամանակ հացադուլ էր հայտարարել հիսուն օրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am