Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արտաշատի Կապի ուսումնական զորամասը նշեց Հանարապետության տոնը

Արտաշատի Կապի ուսումնական զորամասը նշեց Հանարապետության տոնը

ԱՐՏԱՇԱՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ին Արտաշատի Կապի ուսումնական զորամասում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Զորամասի հրամանատար փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանի գլխավորությամբ զինվորական անձնակազմը հանդիսավոր տողան կազմած դիմավորեց Արարատի մարզպետարանի աշխատակիցներին` մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի գլխավությամբ:

Ողջույնի իր խոսքում Վարդանյանն իր եւ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից շնորհավորեց զինվորներին, հրամանատարական կազմին` Հանարպետության տոնի, ինչպես նաեւ Սահմանապահի օրվա կապակցությամբ: «Այս պատմական օրն իր մեջ անկախության, հերոսապատման խորհուրդն է բովանդակում: 1918 թվականին մեր պապերը, մեր նախնիները ոտքի կանգնեցին, հայ ժողովրդի դարավոր թշնամուն` թուրքին Հայաստանի սահմաններից ետ շպրտելու համար»- նշեց նա՝ հիշեցնելով, որ այդ օրերին հայ ժողովուրդն ավելի քան երբեւէ միահամուռ էր:  Փոխմարզպետը հավելեց, որ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում վճռվեց հայ ժողովրդի բախտը: Հայ ժողովրդի քաջերը` Սիլիկյանը, Բեկ-Փիրումյանները, Դրաստամատ Կանայանը, կուռ միասնություն ստեղծելով հոգեւորականների եւ հայ աշխարհազորայինների հետ, բարբարոս թուրքերին ստիպեցին նստել սեղանի շուրջ: Նրանք վերջնականապես ազատագրեցին Հայաստանը եւ հետագայում Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն: «Այդ անկախությունը ոգեշնչեց հայ ժողովրդին եւ տարիներ հետո այդ նույն սխրանքը գործեցիք դուք, ձեր հայրերը` Արցախյան ազատամարտում, որտեղ դարձյալ հայ ժողովրդի լինելու, չլինելու հարցն էր դրված: Այսօր նորանկախ հանրապետության  պաշտպաններն են հայոց բանակը, դուք` կապավորներդ, սահմանապահները, որոնք աչալրջորեն հսկում են հայրենի սահմանները: Շնորհավորում եմ զորամասի հրամանատարական անձնակազմին, ձեր ծնողներին, որոնք ամեն ինչ անում են նորանկախ  հանրապետությունը հզորացնելու համար», -եզրափակեց նա  ելույթը` հզորություն, ուժ, համառություն ցանկանալով զորամասին, նրա հրամանատարական անձնակազմին` ի շահ հայրենիքի պաշտպանության:

Փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանն անդրադարձավ Առաջին Հանարեպության անկախությանը, որը, ցավոք կարճ տևեց, սակայն, նրա խոսքով,  այն  հզոր լիցք էր հայ ժողովրդի համար, եւ դա նախադրյալ հանդիսացավ ներկայիս հանրապետությունը հռչալկելու համար: Փոխգնդապետն ավելացրեց. «Բոլորիս պարտքն է զորացնել մեր նոր, անկախ հանարպետությունը, գնահատել անկախություն գերարժեքը եւ սերունդներին հանձնել հզոր, ուժեղ, անկախ Հայաստան»:

Հնչեց զինվորական քայլերգը, զինվորները պատրաստվեցին երեկոյան կազմակերպվելիք տոնական համերգին:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am