Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարբեր միջազգային հեռուստաալիքների ներկայացուցիչներ այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Տարբեր միջազգային հեռուստաալիքների ներկայացուցիչներ այցելեցին Կոմիտասի 
թանգարան-ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր միջազգային հեռուստատեսային ալիքների ներկայացուցիչներ և հեռուստաբովանդակություն ստեղծողներ մայիսի 28-ին այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Նրանք թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ շրջեցին մշակութային օջախի տարածքով, ծանոթացան թանգարան-ինստիտուտի պատմությանը, դիտեցին ցուցանմուշները:

Միջազգային հեռուստաալիքների ներկայացուցիչները և հեռուստաբովանդակություն ստեղծողները Հայաստանում են Ucom ընկերության նախաձեռնությամբ: Նրանք մայիսի 26-28-ը մեր երկրում մասնակցեցին հեռուստաբովանդակության շուկայի ոլորտին վերաբերող համաժողովին:

Ucom ընկերության փոխկապակցման բաժնի ղեկավար Մանուշ Մելքումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ համաժողովի շրջանակներում Հայաստանում են այնպիսի հեղինակավոր հեռուստաալիքների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Discovery, Viasat, MTV, Paramount, Sony, Euronews, Fox, National Geographic, Nickelodeon և այլն: 

«Ընդհանուր առմամբ, 15 մասնակից է եկել, որոնք ներկայացնում են 30-35 միջազգային ալիքներ: Մեր նպատակն է մեր գործընկերներին ծանոթացնել Հայաստանի մշակույթին: Համաժողովի ընթացքում շատ հետաքրքիր փաստեր իմացանք: Օրինակ այն, որ Viasat ալիքով մոտ հինգ տարի առաջ Ցեղասպանությանը նվիրված հաղորդաշար է ցուցադրվել, որը մեծ արձագանք է առաջացրել, իսկ Ադրբեջանը բողոքել է, թե ինչու են ներկայացրել նման բան»,-նշեց Ucom ընկերության փոխկապակցման բաժնի ղեկավարը:  

ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում Viasat հեռուստաալիքների մարքեթինգի գծով տնօրեն Արտյոմ Լիսովը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին անգամը չէ Հայաստանում:

«Ucom-ի հետ վաղուց ենք համագործակցում: Ներկայացնում ենք 15 թեմատիկ հեռուստաալիք, որոնցից 8-ը Հայաստանի տարածքում ներկայացնում է հենց Ucom-ը: Մասնակցել ենք կոնֆերանսին, կիսվում էինք փորձով, ներկայացրինք մեր նոր նախագծերը, փոփոխությունների մասին խոսեցինք»,- նշեց նա:

Մայիսի 26-ից 28-ը առաջին անգամ Հայաստանում անցկացվեց հեռուստաբովանդակության շուկայի ոլորտի վերաբերյալ եռօրյա մեծ համաժողով: Միջոցառումը կազմակերպեց Ucom ընկերությունը: Համաժողովի նպատակն էր մեկ վայրում միավորել միջազգային հեռուստաբովանդակության մատակարարներին, տարածաշրջանում գործող հեռարձակման օպերատորներին և Հայաստանի պետական կառույցներին՝ հեռուստաշուկային վերաբերող խնդիրները քննարկելու և ապագայում համագործակցության եզրեր գտնելու նպատակով:

Համաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց փորձը, ծանոթացան հայաստանյան հեռուստաբովանդակության շուկային, ուսումնասիրեցին պահանջարկն ու հայկական շուկայի հնարավորությունները, ինչպես նաև մշակեցին հետագա համագործակցության պլաններ:

Տարբեր միջազգային հեռուստատեսային ալիքների ներկայացուցիչներ այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am