Նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ
16:49, 28 Մայիս 2015
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է Հանրապետության տոնի կապակցությամբ:
«Գրեթե մեկ դար առաջ՝ 1918 թվականի այս օրը, Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ, ազատ և ինքնիշխան երկիր՝ նոր էջ բացելով իր պատմության տարեգրության մեջ: Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռբերումներ՝ ի շահ մեր երկրի պետականության կայացման և կոչ եմ անում լինել մեր հայրերի ու պապերի արժանի հետնորդները՝ պատրաստ ամեն գնով պաշտպանելու և զորացնելու մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում