Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շոն Քոներիի մասնակցությամբ «Անվանի ջենտլմենների լիգան» ֆիլմը շարունակություն կունենա

Շոն Քոներիի մասնակցությամբ «Անվանի ջենտլմենների լիգան» ֆիլմը 
շարունակություն կունենա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան 20th Century Fox  կինոընկերությունը որոշում Է ընդունել նկարահանել «Անվանի ջենտլմենների լիգան» ֆիլմի շարունակությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Variety շաբաթահանդեսը:

«Անվանի ջենտլմենների լիգան» ֆիլմում նկարահանվելուց հետո բրիտանացի Շոն Քոներին 2003 թվականին ավարտեց իր դերասանական կարիերան: Այժմ Հոլիվուդում չեն բացառում, որ Քոներին կարող Է ընդունել կինո վերադառնալու առաջարկությունը եւ նկարահանվել սիքվելում:

«Անվանի ջենտլմենների լիգան» ժապավենը, որը հիմնված Էր Ալան Մուրի եւ Քեւին O՛ Նիլի համանուն կոմիքսների շարքի վրա, հիացմունքով չընդունվեց հանդիսատեսների կողմից, ինչն ակնկալում Էին ֆիլմն ստեղծողները:

Ճիշտ Է, առեւտրային առումով կինոնկարը հաջողություն ունեցավ. 78 մլն դոլար արտադրական ծախսերի դեպքում այն հավաքեց շուրջ 179,2 մլն դոլար: Քննադատները նույնպես սառնությամբ վերաբերվեցին ֆիլմին: Արդյունքում 20th Century Fox ստուդիան հրաժարվեց ըստ այդ կոմիքսի հեռուստատեսային սերիալ նկարահանելու սկզբնական պլաններից:

Կինոնկարի Էկրան բարձրանալուց 12 տարի անց, կինոընկերությունը կրկին վերադառնում Է նախագծին, բայց սիքվելի ձեւով: «Հոլիվուդը երկրորդ փորձն Է կատարում»,-այդ կապակցությամբ նշում Է Variety-ն:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այժմ նախագծի պրոդյուսերներն զբաղված են սիքվելի ռեժիսորի որոնմամբ:

 

Լուսանկարը` EPA/


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am