Արեւմտյան Եվրոպայի համար ռուսական գազի գինը կնվազի մինչեւ 185-190 դոլար
14:21, 28 Մայիս 2015
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Եվրոպա արտահանվող ռուսական գազի գինը 2016 թվականին կնվազի1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 185-190 դոլար՝ 2015-ի 235-240 դոլարի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է 2016-2018 թվականների համար Ռուսաստանի նորացված մակրոտնտեսական կանխատեսման մեջ, որը հրապարակվել Է ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարության կայքում:
2014 թվականին հեռավոր արտասահման արտահանվող ռուսական գազի գինը կազմում Էր 350,6 դոլար:
Նախարարության սպասումների համաձայն՝ 2018 թվականին հեռավոր արտասահմանի համար գազի գինը կվերադառնա 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 230-235 դոլարի նշագիծ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում