Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նախարարը էլեկտրաէներգիայի 17 դրամով թանկացում չի սպասում

Նախարարը էլեկտրաէներգիայի 17 դրամով թանկացում չի սպասում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 17 դրամով: Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը մտահոգում է բոլորին՝ հավելելով, որ հասկանում է դրա դեմ բողոքող ցուցարարներին:

«Հանրային ծառսյությունները կարգավորող հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, մեկ շաբաթից ուսումնասիրությունները կավարտվեն: Չեմ կարծում, որ սակագինը կբարձրանա 17 դրամով, իսկ մնացած հարցերին կպատասխնի հանձնաժողովը»,- հայտնեց նախարարը:

Երվանդ Զախարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ որևէ մեկի համար թանկացումը ցանկալի չէ, և այդ հարցը մտահոգում է բոլորին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը  դիմել է Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագինը 40-53 տոկոսով բաձրացնելու համարՀԷՑ-ն առաջարկում է կՎտ-ի սակագինը բարձրացնել  մինչեւ 58 եւ 48 դրամ գիշերվա և ցերակվա համար: Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկըեւ  31,85 դրամ՝ գիշերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am