Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անցկացվեց շախմատի Գեղամ Վարդանյանի 6-րդ հուշամրցաշարը

Անցկացվեց շախմատի Գեղամ Վարդանյանի 6-րդ հուշամրցաշարը

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւշատ համայնքում մայիսի 27-ին անցկացվեց վաղամեռիկ խոստումնալից շախմատիստ Գեղամ Վարդանյանի 6-րդ հուշամրցաշարը, որին ներկա էին համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի գրոսմայստեր Արմեն Եղիազարյանը,  մարզիչներ ԱՄՆ-ից, Երեւանի շախմատի ֆեդերացիայի տնօրենի գլխավոր տեղակալ Նորայր Քալանթարյանը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը, սպորտային մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը, մարզիչներ: Միջոցառմանը մասնակցում էին շախմատային 10 թիմեր Գյումրիից, Աբովյանից, Նոր Հաճընից, Աշտարակից, Արեւշատից, Արտաշատից, Երեւանից: Մինչ հուշամրցաշարի մեկնարկը, մասնակիցները, Վարդանյանի համադասարանցիներն այցելեցին Գեղամ Վարդանյանի շիրիմին, խնկարկեցին եւ արտահայտեցին իրենց խոնարհումը: Ողջ օրվա համառ պայքարից հետո մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Գյումրիի, երկրորդ տեղը` Արտաշատի, երրորդը` Երեւանի շախմատային առաջին թիմը, չորրորդը` Երեւանի շախմատի ակադեմիայի երկրորդ թիմը:  Առաջին տեղ գրաված թիմն արժանացավ դրամական պարգեւի եւ Գեղամ Վարդանյանին: Երկրորդից չորրորդ տեղերը գրաված թիմերը` պատվոգրերի եւ դրամական պարգեւների: Մյուս թիմերն ու բոլոր մասնակիցները ստացան հուշանվերներ, շնորհակալագրեր: Հատուկ մրցանակներ էր սահմանվել նաեւ առավել աչքի ընկնող շախմատիստների եւ շախմատիստուհիների համար. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի պատանիների մինչեւ 10 տարեկանների չեմպիոն Ռոբերտ Մուրադյանը, Հայաստանի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Մարիամ Ավետիսյանն արժանացան դրամական պարգեւների: Ամփոփելով հուշամրցաշարն՝ Արարատի մարզային շախմատի ակադեմիայի գլխավոր մարզիչ Միքայել Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, մարզիչներին: «Տերցտարի Գեղամ Վարդանյանին նվիրված հուշամրցաշարը, որը տեղի է ունենում մայիսի 27-ին` նրա ծննդյան օրը, ավելի ներկայացուցչական է դառնում»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ քայլեր են ձեռնարկում, որպեսզի հաջորդ տարի այս հուշամրցաշարին մասնակցեն նաեւ ԼՂՀ-ի, Վրաստանի շախմատիստները: «Այս հուշամրցաշարի շնորհիվ բազմաթիվ պատանիներ մրցույթում կատարելագործում են իրենց վարպետությունը: Այս միջոցառումը նրանց թեւ եւ մտքի սլացք է տալիս: Շատերը մահարձաններ են կառուցում ի հիշատակ իրենց հարազատների, նման միջոցառումներն ավելին են, քան մահարձանները եւ դրանք սերունդ են կրթում ու զարգացնում, ստեղծում են բարեկամություն, որի համար երախտապարտ եմ Վարդանյան ընտանիքի հորը` Արմեն Վարդանյանին»,-ասաց Մարտիրսյանը:Գեղամ Վարդանյանն այս մայիսի 27-ին կդառնար 18 տարեկան:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am