Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Համահայկական խաղերի ջահի դիմավորման արարողությունը կկայանա Սարդարապատում

Համահայկական  խաղերի ջահի դիմավորման արարողությունը կկայանա 
Սարդարապատում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզերի՝ Համահայկական խաղերին մասնակցող  մարզերի ղեկավարների մասնակցությամբ: Արարատի, Արմավիրի և Կոտայքի  մարզպետների  հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված հարցեր:

«Շատ կարևոր է, որ աշխատանքներն ավարտին հասցվեն մինչև հունիսի 1-ը: Հայտերի ընդունումն էլ պետք է ավարտել մինրև այդ ժամկետը: Մենք հազար ու մի կազմակերպչական աշխատանք ունենք, դրա համար էլ խնդրում եմ ավելի արագ լինել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զաքարյանը:

Համահայկական 6-րդ ամառային խաղերը  կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: Կոմիտեի նախագահի խոսքով՝ այս տարի համահայկական խաղերը կլինեն աննախադեպ թե՛ մասնակիցների քանակով, թե՛ քաղաքների  աշխարհագրությամբ:  Խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք  Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում:  

Խաղերը հյուրընկալող  Արտաշատ և  Աբովյան քաղաքների իշխանություներին Զաքարյանը հանձնարարեց մինչև խաղերի մեկնարկը կարգի  բերել քաղաքների մարզադահլիճները և ապահովել քաղաքների տոնական տեսքը:

Անդրադառնալով  համահայկական խաղերի ջահի վառման արարողությանը՝ կոմիտեի նախագահը ասաց, որ այն լինելու  է հատուկ տոնակատարություն: Ջահի դիմավորման   արարողությունը կկայանա Սարդարապատում: Համահայկական խաղերի ջահը, անցնելով Հայաստանի մարզերով  և  հայաշատ  քաղաքներով՝   հայրապետական օրհնանքը կստանա  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  և օգոստոսի 2-ին կմտնի  համայն հայության մայրաքաղաք՝ Երևան:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am