Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՓՄՁ ԶԱԿ-ը պատասխանել է սիրիահայ գործարարների մեղադրական հայտարարություններին

ՓՄՁ ԶԱԿ-ը պատասխանել է սիրիահայ գործարարների մեղադրական 
հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը պարզաբանել է հիմնադրամի կողմից աջակցություն ստացած որոշ սիրիահայ գործարարների՝ մայիսի 26-ին հնչեցրած հայտարարությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարզաբանման մեջ նշվում է, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2013 թվականից նոր ձեռնարկությունների հիմնադրման համար բազմատեսակ և բազմաոլորտ աջակցություն է տրամադրել Սիրիայի պատերազմի հետևանքով հայրենիքում ապաստան գտած հայրենակիցներին:

«Անվճար անցկացված դասընթացներից հետո ֆինանսավորվել և նոր ձեռնարկություններ է հիմնել 78 սիրիահայ գործարար: Նրանց մեծամասնությունը գործում է ծառայությունների և արտադրության ոլորտներում: Դասընթացներից հետո Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները մշտապես աջակցել են սիրիահայ գործարարներին՝ տեղեկատվական արշավների, օրենսդրության վերաբերյալ իրազեկման միջոցառումների և անհատական խորհրդատվությունների միջոցով»,- նշվում է պարզաբանման մեջ:

ՓՄՁ ԶԱԿ-ի հայտարարությունում ընդգծվում է, որ սիրիահայ գործարարների գերակշիռ մեծամասնությունն արդյունավետ գործակցում է իրենց հետ և գոհունակությամբ է շարունակում բիզնես գործունեությունը Հայաստանում: «Որոշ սիրիահայ գործարարների արկածախնդիր, անպատասխանատու գործողությունների և անհեռանկար նախաձեռնությունների պատճառով ստվերվում է սիրիահայ գործարարների, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի բարի համբավը: Նման նախաձեռնություններից մեկն էր 2015 թ. մայիսի 26-ին, ժ. 12:30-ին «Դիալոգ» մամուլի ակումբում («Էրեբունի-պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ) կազմակերպված ասուլիսը: Ասուլիսով հանդես եկան սիրիահայ գործարարները, որոնք օգտվել են կառավարության աջակցությունից և տրամադրած արտոնյալ վարկերից: Բանախոսներն էին Միքայել Կարապետը, Հրաչ Բալմանուկյանը և Հարություն Կրպեյանը, Ճորճ Պետուրյանը»,- հայտնում են Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նաև ներկայացնում է հնչած ելույթների վերաբերյալ  պարզաբանումներ և հավելյալ տեղեկություններ` նշելով, թե ասուլիսին մասնակցած յուրաքանչյուր գործարար երբ և ինչ աջակցություն է ստացել հիմնադրամից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am