Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Վեցյակի» հետ բանակցություններն ավելի ու ավելի են բարդանում եւ կարող են երկարացվել. Իրանի ԱԳՆ

«Վեցյակի» հետ բանակցություններն ավելի ու ավելի են բարդանում եւ կարող են երկարացվել. Իրանի ԱԳՆ

 ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ Իրանի բանակցությունները, որոնք նպատակաուղղված են Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ մինչեւ հունիսի 30-ը վերջնական համաձայնության մշակմանը, դժվարությամբ  են առաջ գնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրանցի լրագրողներին հայտարարել Է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին:

«Մենք դեռեւս չենք կարող ասել, որ սեւագրի պատրաստումը եւ դրա համաձայնեցումն արագ կկատարվի: Բանակցությունները կարող են շարունակվել նաեւ հունիսի 30-ից հետո»,-ասել Է նա:

Փոխնախարարի խոսքով՝ «պատժամիջոցները, ուրանի հարստացման ծրագրի հարցերը եւ համատեղ հանձնաժողովի ստեղծումը, որկ կզբաղվի այդ հարցերով, դեռեւս քննարկման փուլում են»: «Բոլոր թեմաները սեղանի վրա են եւ քննարկվում են զուգահեռաբար,-ասել Է Արագչին:-Որքան ավելի շատ ենք մենք մոտենում վերջնաժամկետին, այնքան բանակցություններն  ավելի ու ավելի լուրջ, դժվարին ու առարկայական են դառնում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am