Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԼՂՀ Գերագույն դատարանն անփոփոխ է թողել ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը

ԼՂՀ Գերագույն դատարանն անփոփոխ է թողել ադրբեջանցի դիվերսանտների 
գործով վճիռը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Գերագույն դատարանը մայիսի 27-ի դռնբաց դատական նիստում վճռաբեկության կարգով քննության առնելով անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատապաշտպաններ Էրիկ Բեգլարյանի և Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները՝ վճռել է ուժի մեջ թողնել ԼՂՀ Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 10-ի որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը,  դատական նիստը վարել են դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Գրիգորյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ, ով, հրապարակելով Գերագույն դատարանի վճիռը, նշել է, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից,վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ դատական բողոքարկման բոլոր հնարավորություններն օգտագործվել են, իսկ ԼՂՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու հնարավորությունն օգտագործելու հարցում իր պաշտպանյալը դեռ չի կողմնորոշվել:

Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին 5-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի համար։

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am