Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիրիական բանակն ավելի քան 140 ահաբեկիչների է ոչնչացրել Ռակկայի շրջանում

Սիրիական բանակն ավելի քան 140 ահաբեկիչների է ոչնչացրել Ռակկայի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ջաբալ աշ Շայիր լեռան ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կետի վրա, որը գտնվում է Թադմուրի մերձակայքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ընթացքում «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց թաքստոցները:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, սիրիական օդուժը և բանակը հարվածներ են հասցրել ԻՊ-ի թաքստոցներին Ռակկայի շրջանում գտնվող Տաբկա օդանավակայանի մերձակայքում: Արդյունքում ավելի քան 140 ահաբեկիչ են սպանվել և վիրավորվել: Ոչնչացվել են ԻՊ-ին պատկանող մեծ քանակությամբ զենքերը, զինամթերքը:

Ակտիվիստների տեղեկացմամբ, սիրիական բանակի և զինյալների միջև թեժ մարտեր են ընթացել Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում: Բացի այդ, սիրիական բանակը ռմբակոծել է Դարաայի շրջանի Անխել քաղաքի շրջակայքում և Բասր ալ Հարիրի գյուղաքաղաքի մոտ ահաբեկիչների դիրքերը:

Միջազգային դաշինքի օդանավերը յոթ հարված են հասցրել Ռակկա քաղաքի, ինչպես նաև Հասաքեի շրջանում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am