Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գալապագոսյան կղզիներում սկսվել Է Վոլֆ հրաբխի ժայթքումը

Գալապագոսյան կղզիներում սկսվել Է Վոլֆ հրաբխի ժայթքումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալապագոսյան կղզեխմբի խոշորագույն կղզում սկսվել Է հրաբխի ժայթքումը: Այն կարող Է վնաս հասցնել տարածաշրջանի եզակի Էկոհամակարգին, որն ընդգրկված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ավելի քան 30 տարվա ընացքում սա Վոլֆ հրաբխի առաջին ժայթքումն Է, որը գտնվում Է Իսաբելա կղզու հյուսիսային վերջավորությունում:

Ամենամոտ բնակավայրը՝Պուրետո Վիլյամիլը, գտնվում Է այդտեղից 115 կիլոմետր հեռավորության վրա, ուստի ժայթքումը մարդկանց համար սպառնալիք չի ստեղծի, հաղորդել են իշխանությունները:

Սակայն կարող Է տուժել տեղի կենդանական աշխարհը, որը, մասնավորապես, ներկայացված Է վարդագույն իգուանաներով (Conolophus marthae), որոնք աշխարհում այլեւս ոչ մի տեղ չկան: 

«Հրաբխի վրա գոյացել Է ծխի սյուն, որի բարձրությունը հասնում Է 10 կիլոմետրի»,- France-Presse գործակալությանը պատմել են Էկվադորի Երկրաֆիզիկայի ինստիտուտում:

Գալապագոսյան կղզիները, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում՝ Էկվադորի ափից 1000 կիլոմետր հեռավորության վրա, աշխարհի՝ առավել ակտիվ հրաբխային տարածաշրջաններից մեկն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am