Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեն որոնում է «Տաշիր» առևտրի կենտրոնից գողություն կատարած անձին

Քննչական կոմիտեն որոնում է «Տաշիր» առևտրի կենտրոնից գողություն կատարած 
անձին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Տաշիր» առևտրի կենտրոնից տղամարդու ոսկյա թևնոց գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացի Վարդանյանը մայիսի 1-ին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 13:40-ի սահմաններում, «Տաշիր» առևտրի կենտրոնում գտնվող առևտրային տաղավարի վրայից  60-65 տարեկան, ալեհեր մազերով մի տղամարդ գաղտնի կերպով հափշտակել է իրեն պատկանող, խոշոր չափերի՝ 1.200.000 ՀՀ դրամ արժողությամբ, տղամարդու ոսկյա թևնոց:

Քրեական գործով նախաքննության ընթացքում տուժողը ներկայացրել է տեսագրություններ՝ կարծիք  հայտնելով, որ  տեսագրության մեջ պատկերված սև պիջակով և տաբատով, սպիտակ վերնաշապկով, ալեհեր տղամարդն է վերցրել իրեն պատկանող ոսկյա թևնոցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար։

Քննչական կոմիտեն կոչ է արել բոլոր նրանց, ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am