Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանում պահանջում են վերջ դնել ոչ մարտական պայմաններում զինվորների մահերին

Ադրբեջանում պահանջում են վերջ դնել ոչ  մարտական պայմաններում 
զինվորների մահերին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը իշխանություններից պահնաջում է վերջ դնել բանակում ոչ մարտական պայմաններում զինվորների մահերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, այդ մասին տարածած հայտարարության մեջ կուսակցությունը իշխանություններին կոչ է արել հետաքննել ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների, այդ թվում մայիսի 23-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Բինագադիի զորամասում կասկածելի հանգամանքներում զոհված 25-ամյա զինծառայող Թափդըղ Բաբաշովի մահվան հանգամանքները, եւ այդ մասին տեղեկացնել հանրությանը:

Բացի այդ, հայտարարության մեջ պահանջվում է մշակել եւ ընդունել պետական ծրագիր, որի իրականացումը վերջ կդներ ոչ մարտական պայմաններում զինվորների մահերին:

Հայտարարության հեղինակները անհանգստություն են հայտնում ոչ մարտական պայմաններում զինվորների եւ սպաների զոհվելու առնչությամբ:

Ադրբեջանի ԱԻՆ զորամասում զինվոր Թափդըղ Բաբաշովը անցյալ շաբաթ մահացել է չպարզաբանված հանգամանքներում: Բաբաշովը զինծառայության էր կանչվել ընդամենը մեկ ամիս առաջ:

Ադրբեջանի պաշտոնական կառույցները ոչ հայտնել, ոչ էլ անդրադարձել են Բաքվի պետհամալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած զինծառայողի կասկածելի մահվան հանգամանքներին: Զինվորի մայրը Youtube-ում հանդես է եկել տեսադիմումով, որում համոզմունք է հայտնել, որ որդին մահացել է ոչ թե շենքի 4-րդ հարկից ընկնելու հետեւանքով, ինչպես ներկայացրել են զորամասում, այլ նրան սպանել եւ նետել են ցած:

Նշենք, որ դա Ադրբեջանի Պն կողմից կորուստները թաքցնելու կամ զինծառայողների մահվան պատճառների մասին ապատեղեկատվության առաջին դեպքը չէ, եւ հայկական կողմը ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը բացահայտելու նպատակով ստիպված դիմում է ոչ պաշտոնական աղբյուրների օգնությանը:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 16 զինծառայողների մահը (ադրբեջանական «Խազար» հետազոտական կենտրոնի տվյալներով` 19 զոհ): Պաշտոնական տվյալներով` նրանցից 6-ը մահացել են ոչ մարտական պայմաններում:

Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 70 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am