Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՔԿ-ն Հարություն Համբարյանի մահվան դեպքի գործով մեղադրանք է առաջադրել մեկ այլ զինծառայողի

ՔԿ-ն Հարություն Համբարյանի մահվան դեպքի գործով մեղադրանք է առաջադրել 
մեկ այլ զինծառայողի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն  զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ.Հարությունյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Դ.Հարությունյանը,  խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հ.Համբարյանի նկատմամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։ Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողոթյուն իրականացնող դատախազը դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am