Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ը շարունակելու է աջակցել Հայաստանում առողջապահության զարգացմանը

«Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ը շարունակելու է աջակցել Հայաստանում 
առողջապահության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 26-ին ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է առողջապահության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և հայկական ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ցունակավայի այցը խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման, դրանում նոր ուղղությունների և ծրագրերի ներառման համար: Հանրապետության Նախագահն ընդգծել է, թե հաճույքով է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր այցը, որի ժամանակ հնարավորություն ունեցավ այցելելու նաև «Տոշիբա» գիտությունների թանգարան, ինչը չափազանց տպավորիչ էր:

Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար կարևորել է Ճապոնիայի և Հայաստանի դեսպանությունների ակտիվ աշխատանքը:

Հանդիպման ժամանակ Նախագահը հյուրին ներկայացրել է Հայաստանում գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրը, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար մեր երկրում ստեղծված պայմանները, որոնք «Տոշիբա» ընկերության համար ևս կարող են հետաքրքիր լինել:

Սատոշի Ցունակավան գոհունակությամբ է ընդգծել, որ Հայաստանում «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի գործունեությունն ընդլայնվում է և ընդգծել է, որ իր ղեկավարած ընկերությունը շարունակելու է աջակցություն տրամադրել Հայաստանում առողջապահության զարգացմանը: Նա նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է մի շարք այլ ուղղություններով ևս, որոնք ընկերության գործունեության մաս են կազմում, ինչպիսիք են, օրինակ, միջուկային էներգետիկան, սեյսմոլոգիան, զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ և փորձի փոխանակում իրականացնել:

ՀՀ Նախագահը և «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահը երկուստեք մեծապես կարևորել են առողջապահության ոլորտում արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ ծառայությունների մատուցման, այդպիսով՝ մարդկանց առողջության պահպանման և կյանքի մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքն ու համագործակցության զարգացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am