Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում գործարկվել Է աշխարհում խոշորագույն լողացող արեւային Էլեկտրակայանը

Ճապոնիայում գործարկվել Է աշխարհում խոշորագույն լողացող արեւային 
Էլեկտրակայանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Կասայ քաղաքում (Հյոգո կենտրոնական պրեֆեկտուրա) շահագործման Է հանձնվել աշխարհում խոշորագույն լողացող արեւային Էլեկտրակայանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Kyocera ընկերությունը, որն զբաղվել Է նախագծի մշակմամբ:

Կայանը տեղ Է զբաղեցրել Սակասամաիկե լճի մակերեւույթին: Ինը հազար արեւային պանելները, որոնցից յուրաքանչյուրն ունի 1 մետր լայնություն եւ 1,7 մետր երկարություն, կարող են արտադրել 2,3 մեգավատ Էներգիա, որը միանգամայն բավարար Է 820 տուն Էլեկտրականությամբ ապահովելու համար:

Ընթացիկ տարվա մարտին Kyocera-ն եւս երկու լողացող արեւային Էլեկտրակայաններ Է շահագործման հանձնել Հյոգո պրեֆեկտուրայում: Դրանց համատեղ հզորությունը կազմում Է 2,9 մեգավատ:

Արեւային պանելները լճի մակերեւույթին զետեղելը պայմանավորված Է շահագործման ծախսերի նվազեցման ձգտմամբ: Բանն այն Է, որ ջուրն ապահովում Է պանելների բնական հովացումը. ինչը դրանց փրկում Է գերտաքացումից եւ թույլ Է տալիս աշխատել ավելի արդյունավետորեն:    

Kyocera ընկերությունը համարվում Է արեւային պանելների հիմնական արտադրողը: 2013 թվականի վերջին կորպորացիան բացել Է երկրում խոշորագույն արեւային Էլեկտրակայանը, որը կարող Է արտադրել մինչեւ 78 մեգավատ Էներգիա, ինչը հզորությամբ համեմատելի Է առանձին ոչ մեծ ջերմաԷլեկտրակայանների հետ:

«Ֆուկուսիմա-1» ատոմային Էլեկտրակայանի վթարից հետո Ճապոնիայի շատ քաղաքական գործիչներ եւ փորձագետներ հանդես են գալիս Էներգիայի այլընտրական աղբյուրների զարգացման օգտին: Այդ կապակցությամբ երկրում անընդմեջ աճում Է այն կայանների թվաքանակը, որոնք աշխատում են վերականգնվող բնական ռեսուրսների՝ քամու, արեւի, ծովի ալիքների Էներգիայի հաշվին:

Մինչդեռ նախօրյակին հաղորդվել Է, որ Ճապոնիայի Կագոսիմայի պրեֆեկտուրայում (Կյուսյու կղզի) գտնվող «Սենդայ» ատոմակայանի առաջին ռեակտորի աշխատանքի վերսկսումը տեղի կունենա հուլիսի վերջին: Այսպիսով, «Սենդայը» կդառնա Ճապոնիայում առաջին ատոմակայանը, որը կվերագործարկվի «Ֆուկուսիմա-»-ի վթարից հետո: Կայանի գործարկու ընկերությունը՝ Kushu Electric Power-ը  նաեւ այդ կայանի երկրորդ ռեակտորի աշխատանքի վերսկսման հայտ Է ներկայացրել: Այն դեպքում, եթե Ճապոնիայի ատոմային Էնեգետիկայի վերահսկողության կոմիտեն համապատասխան թույլտվություն տա, դրա վերագործարկումը կարող Է տեղի ունենալ ընթացիկ տարվա սեպտեմբերին: Էներգաբլոկներից յուրաքանչյուրի հզորությունը կազմում Է 890 մեգավատ:  

Ճապոնիայում ավերիչ երկրաշարժը տեղի Է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին երկրի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարեւելյան ափի մոտ: Դրա հարուցած ցունամիի հետեւանքով զոհվել կամ անհայտ կորել Է ավելի քան 18 հազար մարդ: Տարերային աղետը նաեւ վթարի Է հանգեցրել «Ֆուկուսիմա-1»  ատոմակայանում, որն ուղեկցվել Է ճառագայթաակտիվ նյութերի արտանետումներով: Կայանի գտնվելու վայրից ստիպված տարահանվել Է ավելի քան 80 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am