Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սուրիկ Խաչատրյանը ԶԼՄ-ներին խոստանում է թույլ տալ ուսումնասիրել կրակոցներից վնասված ավտոմեքենան

Սուրիկ Խաչատրյանը ԶԼՄ-ներին խոստանում է թույլ տալ ուսումնասիրել 
կրակոցներից վնասված ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առաջարկել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին գալ Սյունիք` իր դեմ կազմակերպված մահափորձի վերաբերյալ ավելի հստակ պարզաբանումներ ստանալու համար: «Ես շատ եմ հարգում բոլոր ԶԼՄ-ներին և առաջարկում եմ գալ Սյունիք, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի ստանալ իմ դեմ կազմակերպված մահափորձի վերաբերյալ պարզաբանումները: Իմ առաջարկը ընդունելու դեպքում պատրաստ եմ ԶԼՄ-ներին թույլ տալ ուսումնասիրել նաև կրակոցներից վնասված ավտոմեքենան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ մարզպետների մասնակցությամբ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Խաչատրյանը:

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան: Կրակոցների առնչությամբ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am