Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում նոր ռազմական տեխնիկա են ցուցադրում

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում նոր ռազմական տեխնիկա են ցուցադրում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնն ստեղծել Է երկու ռազմական ավտոմեքենա, որոնք ցուցադրվում են Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի Անկախության օրվա առթիվ բացված ցուցահանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դելտա» գիտատեխնիկական կենտրոնը հատուկ Վրաստանի պաշտպանության նախարարության համար մշակել Է բժշկական  տարահանման ավտոմեքենա, որը նախատեսված Է մարտի դաշտից վիրավորներին եւ սպանվածներին դուրս հանելու համար: Նոր ավտոմեքենայի քաշը 10 տոննա Է:   

Բացի սանիտարական ավտոմեքենայից, ընկերությունը մշակել Է նաեւ հարվածային-հետախուզական անօդաչու բազմապրոֆիլային ուղղաթիռ: Գերատեսչությունում հայտարարում են, որ ուղղաթիռը կարող Է կատարել ինչպես հետախուզական աշխատանքներ, այնպես Էլ օդից խոցել թիրախները:

Ինչպես նշում Է Sputnik-ը, Վրաստանի Աանկախության օրվա առթիվ ժողովրդական զբոսահանդեսների շրջանակներում երկրի պաշտպանության նախարարությունը եւ «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնը Թբիլիսի բնակիչներին կներկայացնեն ռազմական արդյունաբերության այլ նվաճումներ եւս, որոնք մշակվել եւ թողարկվել են տարիներ առաջ: Մասնավորապես, կցուցադրվեն «Դիդգորի-1», «Դիդգորի-2», «Դիդգորի-3» զրահապատ փոխադրամեքենաները, ինտեգրացված ցանցի ավտոմոբիլը, «Լազիկա» թրթուրավոր ռազմական ավտոմոբիլը եւ RS – 122 համազարկային կրակի համակարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am