Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Տեխասում գետը քշել-տարել Է 13 կենվորներով հյուրատունը

Տեխասում գետը քշել-տարել Է 13 կենվորներով հյուրատունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխասի նահանգի կենտրոնական մասում հեղեղման ընթացքում գետը քշել-տարել Է այն տունը, որտեղ գտնվում Էր 13 մարդ: Նրանցից 12-ը մինչ այժմ համարվում Է անհայտ կորած, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 25-ին Հեյսի օկրուգում: Հեղեղումը բարձրակետին Է հասել վաղ առավոտվան: Տունը քշել-տարել Է ափերից դուրս եկած Բլանկո գետի ջրահոսքը: Ջուրը կառույցը պոկել Է հիմքից, այնուհետեւ հոսանքով քշել ու խփել կամրջին: Առայժմ գտնվել են տան միայն առանձին բեկորներ, մարդկանց ճակատագիրը մնում Է անհայտ:    

Տունը գտնվում Էր Ուիմբեռլիի հովտում՝ այն վայրում, որը ժողովրդականություն Է վայելում հանգստյան օրերին այստեղ հանգստացող զբոսաշրջիկների շրջանում: Ինչպես եւ հարեւան մենատները, այն իրենից փոքրիկ հյուրանոց Էր ներկայացնում:

Փրկվել հաջողվել Է տանը եղած միայն մեկ մարդու: Նրա խոսքով՝ այնտեղ, բացի իրենից, եղել Է 12 հոգի՝ երկու ընտանիք:

Իշխանությունները հաստատել են հեղեղման պատճառով մեկ մարդու զոհվելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am