Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պետական պարտատոմս

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պետական 
պարտատոմս

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13248156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ դրամ, որից մրցակցային` 980 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 20 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 484 մլն 757 հազար 705 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4390 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.4400 տոկոս: Աճուրդին մասնակցել է 3 գործակալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am