Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի հայկական վարժարանների աշակերտներն ավարտել են ուսումնական տարին

Սիրիայի հայկական վարժարանների աշակերտներն ավարտել են ուսումնական 
տարին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ վարժարանների աշակերտները հանձնել են 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակային քննությունները և ավարտել են ուսումնական տարին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյբուքյան էջից: Ավարտական քննություններին կմասնակցեն միջնակարգ դպրոցների աշակերտները, որից հետո կսկսվեն բակալավրի պետական քննությունները:

Հալեպում ապահովական վիճակը շարունակում է մնալ անկայուն: Բարելավվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Համացանցը դեռ չի գործում:

Հայաշատ Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև Արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր տասնյակ խմբավորումների բախումների թիրախում:

Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը  գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am