Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մասնագետը բրուցելոզի դեմ պայքարի լավագույն միջոց է համարում սպանդանոցները

Մասնագետը բրուցելոզի դեմ պայքարի լավագույն միջոց է համարում 
սպանդանոցները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բրուցելոզի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը կհանդիսանա բավարար քանակությամբ սպանդանոցների առկայությունը, որտեղ սանիտարական պայմաններում մորթի իրականացման շնորհիվ հնարավոր կլինի կանխարգելել առողջ կենդանիների վարակը: Այս մասին մայիսի 25-ին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագորղներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նրա խոսքով՝  բրուցելոզն այն հիվանդությունն է, որի դեպքերը գրանցվում են ամեն տարի: Քանի որ այդ հիվանդությամբ վարակվում են նաև մարդիկ, այդ նկատառումներով պետությունը ամեն տարի իրականացնում է ախտորոշիչ միջոցառումներ  մանր և խոշոր եղջրավոր կենդանիների շրջանում:

«Բրուցելոզի դեմ պայքարում շատ կարևոր են կանխարգելիչ աշխատանքները՝ հիվանդ կենդանուն սանիտարական սպանդի ենթարկելու միջոցով: Եթե մորթը կենտրոնացված չէ, այսինքն՝ հիվանդ կենդանին կարող է նաև բակային մորթի ենթարկվել, դա լի է հողից պարագաների աղտոտման վտանգներով: Սրա պատճառով էլ հետագայում կարող են վարակվել առողջ կենդանիները: Մենք հույս ուննեք մոտակա ժամանակ հասնել այնքան սպանդանոցների քանակին, որոնք թույլ կտան կենդանիների մորթի իրականացումը միմիայն սպանդանոցներում՝ բացառելով մի շարք հիվանդությւոնների, այդ թվում՝ նաև բրուցելոզի, տարածումը», - ասաց Հովհաննես Մկրտչյանը:

Անցած տարի Հայաստանում հաշագործման է հանձնվել 5 սպանդանոց, և արդյունքում՝ ներկա պահին հանրապետության տարբեր մարզերում ընդհանուր առմամբ գործում է 13 սպանդանոց: Սակայն անասնաբուժության տեսչության պետի կարծիքով՝ այդ քանակը բավարար չէ:

Հովհաննես Մկրտչյանը հավաստեց նաև, որ ներկա պահին աշխատանքներ են տարվում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր սպանդանոցների ստեղծման վերաբերյալ: Հայաստանում անհրաժեշտություն կա մոտ 25 սպանդանոցի գործարկման, որից հետո հնարավոր կլինի փոփոխություններ կատարել օրենսդրական դաշտում և իրացման ցանցում միսը կվաճառվի միայն սպանդային ծագման:

2014թ. ընթացքում Հայաստանի տարածքում պլանային հետազոտությունների ժամանակ հետազոտվել են ընդհանուր առմամբ 702 հազար 740 գլուխ խոշոր եղջրավոր կենդանիներ, որոնցից հիվանդություն է ախտորոշվել 929-ի մոտ, իսկ հետազոտված 406 հազար 449 մանր եղջրավոր կենդանիների շրջանում՝  606  դեպք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am