Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորում է տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորում է տարածաշրջանի երկրների հետ 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից մեկը երկրի անվտանգության ապահովումն է, ինչն անհնար է իրականացնել առանց տարածաշրջանի երկրների հետ համագործակցության: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե նպաստե՞լ է   է արդյոք ԵՏՄ-ին անդամակցումը Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

«Գտնվելով այս տարածաշրջանում՝ Հայաստանը չի կարող ապահովել պատշաճ անվտանգություն, եթե չհամագործակցի տարածաշրջանային երկրների և գերտերությունների հետ, որոնք նաև մեր ռազմավարական դաշնակիցներն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Օհանյանը:

Նա վստահեցրեց, որ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ  նախատեսված բոլոր քայլերը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am