Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Եվրոպան շահագրգռված չԷ թույլ ու մեկուսացած Ռուսաստանի գոյությամբ. Մոգերինի

Եվրոպան շահագրգռված չԷ թույլ ու մեկուսացած Ռուսաստանի գոյությամբ. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան շահագրգռված չԷ թույլ, մեկուսացած եւ ապակայունացած Ռուսաստանի գոյությամբ եւ ճանաչում Է երկրի կարեւորագույն դերը համաշխարհային ասպարեզում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Թուլացած, մեկուսացած եւ ապակայունացած Ռուսաստանը մեզ համար չԷ: Նրա մասնակցությունը ճգնաժամերի լուծումներ գտնելուն արդեն մեծ արդյունքներ Է տվել. բավական Է հիշել ավանդն իրանական համաձայնությանը հասնելու գործում»,- ասել Է Մոգերինին:   

Նա նշել Է, որ Եվրոպայի գլխավոր սկզբունքը կառավարման կոլեգիալության վրա հիմնվելն Է: «Դաշինքների մենթալիտետը Եվրոպային չի պատկանում: Մենք միշտ հենվել ենք երկխոսության հաստատման՝ որպես ճգնաժամերի լուծում գտնելու միջոցի վրա»,- նշել Է նա:

«Եվրոպայում ոչ ոք այսօր չի կարող միայնակ գլուխ հանել, չափազանց բարդ խնդիրներ են ծառացած»,- նշել Է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am