Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՊՏՀ-ն՝ ֆուտզալի Հայաստանի 2014-2015 թթ. չեմպիոն

ՀՊՏՀ-ն՝ ֆուտզալի Հայաստանի 2014-2015 թթ. չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ ՀՀ Ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնության 4-րդ տուրից հետաձգված «Թալգրիգ»-ՀՊՏՀ հանդիպումը:

ՀՊՏՀ-ն հաղթեց 8:3 հաշվով և, վաստակելով 52 միավոր, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն: Առաջնությունում մնացել է անցկացնել ընդամենը մեկ հանդիպում՝ 17-րդ տուրից հետաձգված «Գյումրի»- «Թալգրիգ» հանդիպումը, որը տեղի կունենա մայիսի 30-ին:

Անկախ այդ հանդիպման արդյունքից՝ առաջնության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրեց «Թալգրիգը», «Գյումրին» երրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am