Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ստամբուլում 2 հազար ադրբեջանցի ընտանիքների երեխաներ դպրոց չեն հաճախում

Ստամբուլում 2 հազար ադրբեջանցի ընտանիքների երեխաներ դպրոց չեն հաճախում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում աշխատանք գտնելու նպատակով ապօրինի բնակվող մոտ 2 հազար ադրբեջանցի ներգաղթյալների ընտանիքների երեխաներ զրկված են դպրոց հաճախելու իրավունքից` գրանցում չունենալու պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az-ին պատմել է Ադրբեջանի ազգային մշակույթի պրոպագանդայի հասարակական միության նախագահ Յալե Ջաֆարովը:

Նրա խոսքով` Ստամբուլի բանվորական թաղամասում բնակվող այդ ադրբեջանցիների մեծ մասը աշխատում է տեղի տեքստիլ գործարանում եւ շինարարական օբյեկտներում: Նրանց երեխաները չեն կարող հաճախել դպրոց գրանցում չունենալու պատճառով: Այդ երեխաների մեծ մասը ծնողների հետ ծանր ֆիզիկական աշխատանքներ են կատարում եւ անգամ 16 տարեկանում գրել-կարդալ չգիտեն:

Նախիջեւանի Շարուրի շրջանի Դեմիրչի գյուղից գաղթած Թալիբզադեների ընտանիքի գլուխ Ալեքպերն ու նրա կինը` Շահնազը Ջաֆարովին պատմել են իրենց դժվար կացության մասին:

«Մի կտոր հացի համար ենք այստեղ: Ո՞ւմ են պետք անգրագետ, անգամ գրել-կարդալ չիմացող մեր երեխաները: Միթե մեր պետությունը չի կարող Թուրքիայի հետ լեզու գտնել մեր երեխաներին դպրոց ընդունելու հարցում: 13 տարեկան երեխան ոչ մի տառ չի ճանաչում: Նկուղներում ծանր աշխատանք կատարելու հետեւանքով ասթմայով հիվանդ են: Նրանց ղուրանի դասերի ընդունում են, իսկ դպրոց` ոչ: Մենք 3 տղա ենք մեծացնում հայրենիքի համար, բայց նրանք անգրագետ են մեծանում: Անգրագետ զինվորը ոչ մեկին էլ պետք չէ: Ապօրինի բնակվելու պատճառով մեր աշխատավարձն էլ են կրճատում, քանի որ գիտեն, որ չենք կարող բողոքել…», -պատմել են նրանք:

Նման վիճակում գտնվող այլ ադրբեջանցիներ Ջաֆարովին պատմել են, որ բազմիցս իրենց խնդիրների մասին դիմել են Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Հասան Զեյնալովին, սակայն, «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով առաջնորդվող ղեկավարները ոչ մի ուշադրություն չեն դարձնում իրենց անտանելի վիճակին:

«Ինձ մնում էր միայն նրանց խորհուրդ տալ վերադառնալ Ադրբեջան, գոնե նրա համար, որ երեխաները կկարողանան դպրոց հաճախել: Սակայն, ամենավատն այն է, որ հայրենիքում աշխատանք գտնելն օվկիանոսում ձուկ որսալու է նման», -նշել է Ջաֆարովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am