Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում 22-ամյա Անուշը դանակահարել է 31-ամյա Համլետին

Երևանում 22-ամյա Անուշը դանակահարել է 31-ամյա Համլետին

ԵՐԵՎԱՆ,  23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիսի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժնում մայիսի 22-ին, ժամը 18.25-ին, հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Համլետ Կ.-ն: Վերջինս մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Վարդենիսի Չարենցի փողոցում՝ մետաղյա թիթեղի վրա ընկնելու հետևանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 02.30-ին, 1993 թ. ծնված Անուշ Ս.-ն ներկայացել է բաժին և խոստովանական բացատրություն տվել, որ մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, բնակարանում, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Համլետ Կ.-ի կրծքավանդակին: Անուշ Ս.-ն ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am