Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկական թանգարանների գորգերը մեկտեղվել են նոր կայքէջում

Հայկական թանգարանների գորգերը մեկտեղվել են նոր կայքէջում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վեց թանգարաններում պահվող հայկական գորգերը մեկտեղվել են «Գորգի վիրտուալ թանգարան» նոր կայքէջում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքը բացվել է «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջա¬նակում և նպատակ ունի ամբողջացնել հայկական գորգերի տեղեկատվու¬թյան բազայն: Սա առաջին հերթին կարող է սկզբնաղբյուր ծառայել գիտական ուսումնասիրությունների համար: ՀՀ կառավարության 2013 թվականի որոշմամբ` կառավարության գործունեության մշակութային քաղա¬քականության գերակա ուղղություն էր ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: ՀՀ մշակույթի նախարարության ֆիանանսավորմամբ ստեղծվել է «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջը:

Կայքում տեղ են գտել նմուշներ Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի պատմության թանգարանի, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանի գորգերի հավաքածուներից: Գորգերից բացի, կայքում կտեղադրվեն նաև հայկական գորգարվեստին նվիրված տարբեր հետազոտություններ, գրքեր և հոդվածներ:

Ցանկացողները կարող են այս վիրտուալ թանգարանում մուտքագրել իրենց գորգի լուսանկարը և լրացնել համապատասխան տեղեկությունները: Ադմինիստրատոր-մասնագիտական խորհրդի կողմից տեղեկատվության հաստա¬տու¬մից հետո այն կհայտնվի կայքի կատալոգում և կդառնա գորգերի հանրագիտարանի մաս: Կայքը մշտապես կհամալրվի նաև այլ թանգարանների և կառույցների գորգերի հավաքածուներով, ինչպես նաև Արցախի թանգարանների և ցուցասրահ¬ների գորգերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am