Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտունիի 3 նրբանցքներում կկառուցվի խմելու ջրատարի նոր ցանց

Մարտունիի 3 նրբանցքներում կկառուցվի խմելու ջրատարի նոր ցանց

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի խմելու ջրատարի հիմնանորոգման ընդհանուր ծրագրից, որը կատարվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ, դուրս է մնացել 3 նրբանցք, ուր 40 ընտանիքի համար հարկ կլինի կառուցել ջրատարի նոր ներքին ցանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, թեեւ նածորդ երկու տարիների ընթացքում  Մարտունի քաղաքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ կառուցվել է 48 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց, կատարվել 1500 տնային միացում, սակայն ինչ-ինչ պատճառներով Աբովյան փողոցի 2 եւ Կամոյի փողոցի 1 նրբանցքներում խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգում չի իրականացվել, եւ այս պահին մոտ 40 ընտանիք  գրեթե ջրազրկված են:

Խնդրին լուծում տալու համար քաղաքապետարանը նախնական համաձայնություն է ձեռք բերել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ առ այն, որ շուտով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ միջոցներով վերոնշյալ նրբանցքներում սկսվելու են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ջրագծի երկարությունը կկազմի 1 կիլոմետր:«Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի մոտակա օրերի ընթացքում, առանց հապաղելու, քանի որ 40 ընտանիք անհամբեր սպասում է մշտական ջուր ունենալուն, մոտակա տեղերից ջուր կրելու բեռից վերջապես ազատվելուն»,- նշեց քաղաքապետի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am