Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունն օժանդակում է Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը

Կառավարությունն օժանդակում է Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Հալեպ թաղամասը կառուցում են սիրիահայերը, իսկ պետությունն օգնել է նրանց այս կամ այն հարցը լուծելու համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Սիրիահայերը խնդրել են հողամաս, որի հարցը լուծվել է, խնդրել են ճարտարապետական-գծագրական աշխատանքներ կատարել, այդ հարցերին ևս լուծումներ են տրվել: Բոլոր գումարները կուտակվում է սիրիահայերի հաշվեհամարի վրա: Իրենք են որոշելու, երբ գումար ունենան՝ թաղամասը կկառուցեն: Կառավարությունն իր քայլերն իրականացրել է, մյուս հարցերն իրենց որոշելիքն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նոր Հալեպ թաղամասի գաղափարը և տեղի ընտրությունը կատարվել է սիրիահայերի կողմից: 600-ից ավելի սիրիահայ ընտանիք ցանկություն են հայտնել բնակարան ունենալ հենց այդ թաղամասում: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ լուծվել են հողատարածքի անվճար հատկացման, ինչպես նաև նախագծային աշխատանքների հարցերը: Բնակարանները սիրիահայերին առավել մատչելի դարձնելու նպատակով անցկացվել էր հանգանակություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am