Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն երախտապարտ է Հայաստանին խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար

ՆԱՏՕ-ն երախտապարտ է Հայաստանին խաղաղապահ առաքելություններին 
մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում հայ զինվորականների կողմից աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություն իրականացնելու հետաքրքրվածությունը: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավար Յասպեր Վիկը: «Հայաստանը 120 զինվորներով մասնակցում է Աֆղանստանի արձագանքման գործողությանը, 35 զինվորներով` ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում, ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողությունների է մասնակցում, օրինակ, Լիբանանում` հանդես գալով ՄԱԿ-ի միջանկյալ ուժերի կազմում: Այս մասնակցության համար մենք շատ երախտապարտ ենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

ՆԱՏՕ-ի պաշտոնյայի դիտարկմամբ` այդ մասնակցությունը բխում է նաև Հայաստանի շահերից, քանի որ այն թույլ է տալիս ընդլայնել փոխգործակցությանը ՆԱՏՕ-ի ուժերի հետ: «Կարծում եմ` Հայաստանը հետաքրքրված է ժամանակակից չափանիշներին համահունչ արհեստավարժ զիված ուժեր ունենալու հարցում, և այդ բարեփոխումները իրականացնելու համար օգտագործում է ՆԱՏՕ-ի խորհուրդներն ու աջակցությունը, որը բխում է ՆԱՏՕ-ի փորձից, այդ թվում` մասնագիտական ուսուցում, վերապատաստում, ռազմական կրթության ոլորտի կատարելագործում, բարեվարքության ամրապնդում՝ հատկապես կոռուպցիայի դեպ պայքարի իմաստով»,- ընդգծեց Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am