Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում ՆԱՏՕ-ի պաշտոնյային հարց ուղղեցին «Իսլամական պետությանը» սատարող Թուրքիայի մասին

Երևանում ՆԱՏՕ-ի պաշտոնյային հարց ուղղեցին «Իսլամական պետությանը» 
սատարող Թուրքիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում լրագրողները ՆԱՏՕ-ի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքին, որ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» խմբավորմանը, որն իր գործողություններով ապակայունացնում է անվտանգությունն աշխարհում: ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավար Յասպեր Վիկը դժվարացավ պատկերացնել, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» խմբավորմանը: «Այստեղ չեմ խոսելու Թուրքիայի անունից, բայց որքանով մենք քննարկել ենք ու Թուրքիայի հետ այս հարցն արծարծվել է, դժվար կլինի պատկերացնել, որ Թուրքիան աջակցում  է «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ստույգ թվեր չունեմ, բայց Սիրիայից կարծեմ 1.7 միլիոն փախստականներ են հանգրվանել Թուրքիայում, որը անվտանգության մեծ մարտահրավեր է նրանց համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Յասպեր Վիկը:

Անդրադառնալով հետևյալ բովանդակությամբ հարցին` «ՆԱՏՕ-ն հետևո՞ւմ է, թե «Իսլամական պետություն» խմբավորման ֆինանսական աղբյուրները որտեղ են կենտրոնացած, ինչպես են նրանք իրացնում նավթը: Հնարավոր է Թուրքիային վաճառեն նավթ ու ձեռք բերեն միջոցներ»` գերմանացի պաշտոնյան նախ անհրաժեշտ համարեց տարբերակում դնել Թուրքիայի կառավարության և Թուրքիայում գործող մասնավոր կազմակերպությունների ու անձանց միջև: «Եթե 1.7 միլիոն փախստականներ է ընդունել Թուրքիան Սիրիայից, ինչպես պետք է համոզված լինես, թե ովքեր են նրանց կազմում ու թե, հասնելով Թուրքիա, այդ փաստականների մի մասը ինչ գործունեություն կարող է ծավալել»,-նշեց Յասպեր Վիկը:

Նա չհավատաց այն քննադատությունը, որ Թուրքիայի հիվանդանոցներում բուժօգնություն է ցուցաբերվում «Իսլամական պետության» մարտիկներին: 

Բազմիցս միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում արծարծվել է խնդիրը, որ Թուրքիան, «Իսլամական պետություն» խմբավորմանը բացի ռազմական ու ֆինանսական աջակցություն տրամադրելուց, թույլ է  տալիս տեղաշարժվել իր տարածքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am