Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բելառուսի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը հիացած է Ծաղկաձորով

Բելառուսի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը հիացած է Ծաղկաձորով

ԾԱՂԿԱՁՈՐ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Պետրենկոն հիացած է Ծաղկաձորի մարզական բազաներով: «Մենք կտրել-անցել ենք 3000 կիլոմետր և հիացած են Ծաղկաձորով: Այստեղի լեռները, մաքուր օդը շատ լավն են: Հավաքի ընթացքում շեշտը դնում ենք ֆիզիկական պատրաստության վրա: Սա առաջին անգամն է, որ Հայաստանի հավաքականի հետ հավաք ենք անցկացնում: Ես իսկապես հիացած եմ Ծաղկաձորով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Պետրենկոն:

Վերջինս լիահույս է, որ թեպետ սա առաջին հավաքն է, բայց վերջինը չի լինի: Հաջորդ հավաքը բելառուսները նախատեսնում են անցկացնել դեկտեմբերին:

Ծաղկաձորում այս օրերին ընթացքող ուսումնամարզական հավաքին մասնակցում են մոտ 90 ըմբիշներ Հունաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, Հունգարիայից և Լիտվայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am