Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համայնքների խոշորացումով խնայված գումարները կուղղվեն բարեկարգմանը և ենթակառուցվացքների զարգացմանը

Համայնքների  խոշորացումով խնայված գումարները կուղղվեն բարեկարգմանը և 
ենթակառուցվացքների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երեք մարզերում առաջին անգամ տեղի ունեցած տեղական հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ է քվեարկել համայնքների խոշորացմանը: Մայիսի 17-ին Սյունիքում համայնքների խոշորացման հանրաքվեին մասնակցել է 8 համայնք, որտեղ կողմ է քվեարկել մասնակիցների 94%-ը, Լոռիում մասնակից համայնքների թիվը 7 է, կողմ է քվեարկել 68%-ը, իսկ Տավուշի մարզում 7 համայնք է մասնակցել հանրաքվեին, կողմ է քվեարկել մասնակիցների 73%-ը։ «Տեղական հանրաքվեին մասնակցում էին համայնքների միացման պիլոտային ծրագրին մասնակցող Հայստանի երեք մարզերի համայնքներ: Հանրաքվեն տեղի ունեցավ Տավուշի մարզի Դիլիջանի, Լոռու մարզի Թումանյանի և Սյունիքի մարզի Տաթևի տարածաշրջաններում.վերջինում ծրագրված է միացնել 7 համայնք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Տեղական ինքնակառավարման վարչության պետը նկատեց, որ հանրաքվեն զուտ կառավարության կողմից բնակիչների կարծիքն իմանալու համար էր: Դրա արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի միայն գալիք երկուշաբթի,  սակայն ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 67%, Լոռիում մասնակցությունը 39.6% է, իսկ Տավուշում՝ 27.7%:

«Համայնքների խոշորացումը նպաստելու է դրանց զարգացմանը, չնայած այն հանգամանքին, որ համայնքապետարաններում որոշ հաստիքներ կկրճատվեն, համայնքապետի պաշտոնն էլ կլինի նշանակովի: Յուրաքանչյուր համայնքում քարտուղարուհի կամ հաշվապահ արդեն պետք չի գա, սակայն կմնան գյուղապետերը և համակարգչային օպերատորները, ովքեր կօգնեն համապատասխան ծառայություն մատուցել համայնքի բնակիչներին: Իսկ արդյունքում  խնայված գումարները կհատկացվեն համայնքի բարեկարգման և ենթակառուցվացքների զարգացմանը»,- ընդգծեց Աշոտ Գիլոյանը:

Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում ակնկալվում է մոտ 50-60% դրամական խնայողություն: Հանրապետությունում ներկայումս առկա 915 համայնքների խոշորացման հայեցակարգի վրա նախարարությունն աշխատել է 5 տարի:

Հանրապետության 915 համայնքներից` 442-ը (440 գյուղական և 2 քաղաքային) կամ 48%-ը ունեն 1000-ից պակաս բնակչություն: Ըստ բնակչության թվի` ամենամեծ գյուղական համայնքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկն է, ամենափոքրը` Սյունիքի մարզի Քաշունին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am