Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է օլիմպիական ուղեգրեր խաղարկող մրցաշարերը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է օլիմպիական ուղեգրեր 
խաղարկող մրցաշարերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար որակավորման համակարգը:

Ռիոյի 31-րդ Օլիմպիական խաղերի համար ըմբիշներ համար վեց ուղեգրեր կխաղարկվեն ԼԱս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ: Հաջորդ ուղեգրերը կխաղարկվեն արդեն 2016 թվականի ապրիլի 15-ից 17-ը Սերբիայում անցկացվելիք եվրոպական ընտրական մրցաշարում: Եվս երեք ուղեգրերը կխաղարկվեն Մոլղոլիայում` Ուլան Բատորում և երկու ուղեգիր Ստամբուլում կայանալիք մրցաշարում` այդ տարվա մայիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան:

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` 17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10 հազար 500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար: Ռիոյի Օլիմպիական  խաղերն առաջին խաղերն են, որոնք անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմսեր:

Ռիոն 2016 թվականի Օլիմպիական խաղերի քաղաք ընտրվեց 2009 թվականին, ՄՕԿ 121-րդ նստաշրջանում: Ընտրության եզրափակչին մասնակից երկու քաղաքներից` Մադրիդ և Ռիո դե Ժանեյրո, հավաքելով 66 ձայն, Ռիոն դարձավ հարավամերիկյան առաջին քաղաքը, որը կընդունի ամառային խաղերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am