Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եմենի հակամարտության ընթացքում զոհվել է 1037 մարդ

Եմենի հակամարտության ընթացքում զոհվել է 1037 մարդ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի հակամարտության հետևանքով զոհվել է 1037 և վիրավորվել 2453 մարդ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձանկատարի պաշտոնական ներկայացուցիչ Սեսիլ Պույին: «Տվյալներն ընդգրկում են մարտի 26-ից մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածը»,- նշել է նա:

Եմենի բանակը և շիա ապստամբները մայիսի 22-ին գրավել են եմենա-սաուդական սահմանի մոտ գտնվող սաուդական ալ Մազեբ ռազմական բազան: Սաուդյան Արաբիայի Զահրա շրջանի սահմանային տարածքների ռմբակոծության հետևանքով մեկ սաուդցի է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

Այսօր՝ մայիսի 22-ին, պայթյուն է որոտացել Եմենի մայրաքաղաքի շիական մզկիթում, որի հետևանքով 13 մարդ է վիրավորվել: Արաբական դաշինքի ղեկավարության ներակացուցիչ Ահմադ Ասիրին հայտարարել է, որ Եմենում շիա ապստամբների դեմ ռմբակոծությունը կշարունակվի մինչև նրանց վերջնական տապալումը:

Եմենում իրավիճակն առավել սրվել էր 2015թ.-ի հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ անց՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից:

Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որոնց ավարտից հետո ռազմական գործողությունների մյուս փուլը կոչվել է «Հույսի վերականգնում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am