Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռուսաստանցիների կարծիքով՝ ՌԴ-ն ամենավատ հարաբերություններն ունի ԱՄՆ- ի, Ուկրաինայի եւ Գերմանիայի հետ

Ռուսաստանցիների կարծիքով՝ ՌԴ-ն ամենավատ հարաբերություններն ունի ԱՄՆ-
ի, Ուկրաինայի եւ Գերմանիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիները Բելառուսը, Ղազախստանը եւ Չինաստանը համարում են ՌԴ-ի առավել բարեկամական երկրները, իսկ ամենավատ հարաբերությունները, հարցման մասնակիցների կարծիքով՝ երկիրն ունի ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Գերմանիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՀԿՀ) հարցախույզի տվյալները: Ռուսաստանին մոտ եւ բարեկամ երկրների թվում Բելառուսը հիշատակել Է հարցվածների 67 տոկոսը, 61 տոկոսը նշել Է Ղազախստանը, 60 տոկոսը՝ Չինաստանը: Ընդ որում վերջին երկու երկրների նկատմամբ վերաբերմունքը բարելավվել Է համապատասխանաբար 8 եւ 6 տոկոսով:

Ռուսաստանցիների կարծիքով՝ ՌԴ-ն ամենավատ հարաբերություններն ունի ԱՄՆ-ի (83 տոկոս, 2014 թվականին՝ 77 տոկոս), Ուկրաինայի (66 տոկոս, 2014 թվականին՝ 62 տոկոս) եւ Գերմանիայի հետ: Ընդ որում Գերմանիայի հետ ոչ բարեկամական հարաբերությունների մասին այս տարի 17 տոկոսով ավելի հարցվածներ են արտահայտվել, քան անցյալ տարի (29 տոկոս – 2015 թվական, 12 տոկոս – 2014 թվական):   

Չինաստանը (60 տոկոս), Բելառուսը (45 տոկոս) եւ Ղազախստանը (35 տոկոս) առաջատարներն են նաեւ այն երկրների թվում, որոնց հետ համագործակցությունը ռուսաստանցիներն առավել կարեւոր են համարում ՌԴ-ի տնտեսության համար: Հարցման մասնակիցները Ռուսաստանի ամենակարեւոր գործընկեր են համարել Չինաստանը (35 տոկոս):

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, հարցումն անցկացվել Է 100 բնակավայրերում ՌԴ-ի 18 եւ ավելի բաձր տարիքի 1,5 հազար քաղաքացիների շրջանում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,6 տոկոսը:

Լուսանկարը`  РИА "Новости"


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am