Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Վրաստանի ԱԳ նախարարը նախադրյալներ չի տեսնում Լավրովի հետ հանդիպելու համար

Վրաստանի ԱԳ նախարարը նախադրյալներ չի տեսնում  Լավրովի հետ հանդիպելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարել Է, որ առայժմ հնարավորություններ չի տեսնում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպում անցկացնելու համար, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա հոբելյանական նստաշրջանի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Մենք հանդիպման հնարավորությունը չենք քննարկում: Որովհետեւ մենք ունենք ներկայիս ձեւաչափը, այն անբավարար Է, բայց երկխոսություն, այնուամենայնիվ, ընթանում Է: Ինչ կպատահի եւ ինչ տեղի կունենա հետագայում, կախված Է շատ հանգամանքներից: Ես չեմ կարող կանխատեսել՝ ինչ կպատահի առաջիկա ամիսներին: Դա կախված Է շատ հանգամանքներից: Բայց, անկեղծ ասած, չեմ հավատում հանդիպմանը միայն հանուն ձեռքսեղմումների: Երբեմն ձեռքսեղմումները շատ կարեւոր են եւ խորհրդանշական, բայց պետք Է լինի նաեւ որոշակի հիմք»,-հայտարարել Է Վրաստանի արտգործնախարարը, պատասխանելով այն հարցին, թե նա չի բացառում արդյոք Լավրովի հետ հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերին կայանալիք հոբելյանական նստաշրջանի շրջանակներում: Բերուչաշվիլին այս պահին գտնվում Է Ռիգայում, որտեղ մայիսի 21-22-ին անցկացվում Է «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը:

«Մենք ունենք հատուկ ձեւաչափ՝ ժնեւյան քննարկումները, որտեղ Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ կոնսուլտացիաներում մենք Ռուսաստանի հետ քննարկում ենք անվտանգության հարցեր, հումանիտար հարցեր: Մենք ունենք այդ ձեւաչափը: Հանդիպում՝ միայն հանդիպման համար… չգիտեմ: Մենք պետք Է առավելագույնս օգտագործենք առկա ձեւաչափը»,- հավելել Է Վրաստանի ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am