Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գերմանիայի հետախուզության ղեկավարը խոստովանել Է կախվածությունն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններից

Գերմանիայի հետախուզության ղեկավարը խոստովանել Է կախվածությունն ԱՄՆ-ի 
հատուկ ծառայություններից

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայության (Bundesnachrichtendienst, BND) ղեկավար Գերհարդ Շինդլերը խոստովանել Է, որ իր գերատեսչությունը մի շարք սխալներ Է թույլ տվել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հետ համագործակցելիս, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Դրա պատճառներից թվում նա նշել Է գերմանական հետախուզության կախվածությունն ամերիկյան հատուկ ծառայություններից: 

Խորհրդարանում կայացած ունկնդրումների ժամանակ ունեցած իր ելույթում Շինդլերը հայտարարել Է, որ BND-ն մի քանի տարվա ընթացքում պատշաճ կերպով չի ստուգել լրտեսման  այն օբյեկտների ցանկը, որոնք ներկայացրել Է ԱԱԳ-ն: Նրա խոսքով՝ Գերմանիայի գերատեսչության մի շարք աշխատակիցներ ամերիկյան հետախուզության կասկածելի նպատակների մասին իմացել են տակավին 2005 թականին, սակայն ինքն դրանց մասին իրազեկվել Է սոսկ 2015-ի մարտին՝ պաշտոնն ստանձնելուց երեք տարի անց:   

Նա այդ վրիպումը համարել Է «զարմանալի»՝ նշելով, որ սույն փաստը լռության մատնել կարող Էր հարկադրել Գերմանիայի հետախուզության կախվածությունն ամերիկյան հետախուզական ծառայությունից: Շինդլերը խոստացել Է հանգամանալից հետաքննություն անցկանցնել գերատեսչությունում:

Ապրիլի վերջին Spiegel Online ինտերնետ-հրատարակությունը հաղորդել Էր, որ ԱԱԳ-ն ավելի քան տասը տարի Եվրոպայում հետեւել Է քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին եւ ձեռնարկիչներին՝ օգտագործելով գերմանական հետախուզության տեխնիկական միջոցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am