Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Օբաման մտադրվել է Կուբա այցելել մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտվելը

Օբաման մտադրվել է Կուբա այցելել մինչեւ իր նախագահական ժամկետի 
ավարտվելը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հույս ունի Կուբա այցելել նախքան 2017 թվականի հունվարին պետության ղեկավարի պաշտոնից հեռանալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտնել է մայիսի 21-ին կայացած բրիֆինգում, որին երկար տարիներ ի վեր առաջին անգամ ներկա են եղել կուբացի լրագրողներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին:

«ԱՄՆ-ի նախագահը հուսով է, որ շուտով կկարողանա այցելել Կուբա, մասնավորապես, երկրի մայրաքաղաք Հավանա»,- հայտարարել է Էռնեստը: Դրա հետ մեկտեղ նա հավաստել է, որ Օբաման շարունակում է պաշտպանել երկու երկրների միջեւ շփումների ընդլայնման գաղափարը: Դա, մասնավորապես, վերաբերում է ԱՄՆ-ում եւ Կուբայում դեսպանությունների բացմանը:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը հանդես է գալիս կղզու տարածքում իր դիվանագիտական աշխատակիցների ազատ տեղաշարժման, ինչպես նաեւ այն կուբացիների հետ շփվելու օգտին, ովքեր ապրում են Հավանայի սահմաններից դուրս: Այս հարցն առայժմ փորձաքար է հարաբերությունների նորմալացման հարցում, նշել է Էռնեստը՝ հավելելով, որ ԱՄՆ-ին մտահոգում է նաեւ այն, որ Կուբայի կառավարությունը չի հարգում մարդու հիմնական իրավունքները:

2014 թվականի դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ը եւ Կուբան մի քանի տասնամյակ շարունակվող առճակատումից հետո առաջին անգամ հայտարարել են հարաբերությունների վերականգնման մտադրության մասին: Այն բանից հետո, երբ 1959 թվականին Կուբայում տեղի ունեցավ հեղափոխություն, եւ իշխանության եկան ապստամբները՝ Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ, 1960 թվականին ԱՄՆ-ը առեւտրական բռնարգելք սահմանեց Կուբայի նկատմամբ, իսկ 1961 թվականին խզեց դիվանագիտական հարաբերությունները:

 

Լուսանկարը` whitehouse.gov


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am