Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Բաքվի Եվրոպական խաղերին Հայաստանն ազատ ոճային ըմբշամարտում կներկայացնեն 6 մարզիկներ

Բաքվի Եվրոպական խաղերին Հայաստանն ազատ ոճային ըմբշամարտում 
կներկայացնեն 6 մարզիկներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի առաջին Եվրոպական խաղերին Հայաստանը ազատ ոճի ըմբշամարտում կներկայացնեն 6 մարզիկներ:

Առաջին խաղերում ազատ ոճայինները կլինեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուրսա Մուրթազալիևը (86 կգ), Լևան Բերյանիձեն (125կգ): «Մենք Բաքու գնում ենք մեդալների համար պայքարելու: Թե ինչ կստացվի, ցույց կտա գորգը, տղաները շատ լավ են տրամադրված: Գնալու ենք և պայքարենք մինչև վերջին վայրկյանը: Գնում ենք հաղթելու, մեդալներ բերելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճային ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ` Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ): Ձյուդոյում` 3 մարզիկներ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկոսղոսյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը: Հրաձգությունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայանը, Նորայր Առաքելյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտտում 4 մարզիկ` Ռոման Ամոյանը (55 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված են 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am