Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-2/16. Ժամանակակից գրականություն

«Նոր գիրք»-2/16. Ժամանակակից գրականություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակած երկու ուշագրավ գիրք: Սակայն այս անգամ երկու գրքերն էլ ժամանակակից հայ հեղինակների գործեր են:

Ժամանակակից հայ գրականություն

Դավիթ Խաչիյան, «Յոթ քար»


Ժողովածուն անկախության տարիների Հայաստանի սոցիալ-քաղաքական, հոգևոր-բարոյական վայրիվերումների գեղարվեստական ինքնատիպ տարեգրությունն է: Պատմվածքներում, ինչպես հեղինակն է նշում, «բացվում ու փակվում է լուսանկարչական խցիկը, ու մի պատկեր է մնում մեր մտքում՝ ինչ-որ հին, սևուսպիտակ լուսանկարի պես: Ու երբեք չի մոռացվում, քանի որ պարզապես մեր հիշողության մեջ չէ, այլ ինչ-որ ուրիշ մի տեղ....»: Խմբագիրներ՝ Անի Եսայան, Արքմենիկ Նիկողոսյան:

Հովիկ Չարխչյան, «Մինչև աշխարհի ծայրը»


Հովիկ Չարխչյանը ներկայացրել է իր նոր՝ «Մինչև աշխարհի ծայրը» վիպակը:

Երկու գրքերը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am