Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայկական զորախումբը մասնակցում է ՀԱՊԿ Անակնկալ ստուգման վարժանքին

Հայկական զորախումբը մասնակցում է ՀԱՊԿ Անակնկալ ստուգման վարժանքին

ԴՈՒՇԱՆԲԵ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անակնկալ ստուգումների նպատակով  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը ժամանել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները բացազատվել են Տաջիկստանի Հանրապետության տարածքում` «Խարբմայդոն» զորավարժարանում, և արդեն կատարում են առաջադրված խնդիրները: Մասնակից պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային զորախմբերի հրամանատարական կազմի հետ քննարկվել են գործողությունների մտահաղացման հարցերը, ճշտվել են ուսումնական մարտական խնդիրները:

Մայիսի 15-ին զորավարժարան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի հետ Նիկոլայ Բորդյուժան շրջել է զորավարժարանում բացազատված վրանային ճամբարում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղային պայմաններին ու նրանց առաջադրված մարտական խնդիրներին: Բորդյուժան բարձր է գնահատել անակնկալ ստուգմանը մասնակցող ստորաբաժանումների պատրաստվածությունը, նշելով, որ ՀԱՊԿ անդամ պետություններ զորախմբերը ստուգումների պլանի համաձայն սահմանված ժամանակահատվածում վերախմբավորվել և տեղակայվել են Տաջիկստանի տարածքում:

Նմանաբնույթ վարժանքները սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների իրականացման պարագայում արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև ապահովում են փոխգործակցություն, համատեղ գործողությունների ներդաշնակում, ինչպես բարձրացնում են բազմազգ զորախմբավորման կառավարման արդյունավետությունը մարտական գործողությունների ընթացքում:

Անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ավելի քան 2500  զինծառայողներ, շուրջ 200  միավոր մարտական տեխնիկա,  երկու տասնյակ միավոր մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am