Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱՄՆ-ում «անտեսանելի համազգեստ» են ստեղծել զինվորականների համար. Daily Mail

ԱՄՆ-ում «անտեսանելի համազգեստ» են ստեղծել զինվորականների համար. Daily 
Mail

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բանակը թեստավորում Է զինվորների համար «անտեսանելի համազգեստները», որոնց շնորհիվ նրանք կկարողանան գործնականում «անհետանալ» մարտադաշտից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին:

Նոր քողարկիչ զգեստները կպատրաստվեն հատուկ գործվածքից, որը փոխգործակցում Է լույսի հետ եւ կարող Է զինվորականներին  գործնականում անտեսանելի դարձնել: Hyper Stealth Biotechnology Corporation ընկերությունը մշակել Է «սթելս» բացառիկ տեխնոլոգիան (քիչ նշմարելիության տեխնոլոգիա)՝ օգտագործելով նյութեր, որոնք վերաուղղորդում են Էլեկտրամագնիսական ալիքները եւ բեկում են լույսը: «Անտեսանելի զգեստի» նկատմամբ հիմնական պահանջներից մեկը ցանկացած եղանակային պայմաններում իր գործառույթը պահպանելու հնարավորությունն Է:

«Քամելեոն համազգեստն»՝ ադապտիվ ներկաքողարկման համակարգով, մշտապես կփոխի գույնը եւ նախշը՝ կախված շրջակա միջավայրից»,- ասված Է հոդվածում: Ինչպես հաղորդել Է հրատարակությունը, նոր գործվածքը կփորձարկվի մեկ տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am